Նիկոլո Բարելլան՝ իսպանական գրանդի թիրախում

«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելլան հայտնվել է Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության կենտրոնում, հայտնում է իտալական մամուլը։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին 25-ամյա ֆուտբոլիստի մեծ երկրպագուն է։

Կիսապաշտպանի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

2021/22 մրցաշրջանում Բարելլան «Ինտերի» կազմում Իտալիայի առաջնությունում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։