Ռոնալդ Կումանը կարող է եվրոպական թոփ հավաքական գլխավորել

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը պատրաստվում է գլխավորել Հոլանդիայի ազգային հավաքականը:

Այս պաշտոնում մասնագետը կարող է փոխարինել Լուի վան Գալին, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո հայտնում է NOS-ը։

Կումանը, ով արդեն զբաղված է իր անձնակազմի ընտրությամբ, ներկայումս աշխատանք չունի։ Հոկտեմբերի վերջին նա հեռացվեց «Բարսելոնայից»: Կումանն արդեն եղել է ազգային հավաքականի մարզիչը 2018-2020 թվականներին։

Կումանի գլխավորությամբ Նիդեռլանդների հավաքականը 2019 թվականի ամռանը դուրս է եկել Ազգերի Լիգայի եզրափակիչ։