Չավին կրկնել է 63 տարվա վաղեմության մարզչական ռեկորդ

Իսպանիայի առաջնությունում «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ «Բարսելոնայի» կատալոնացի գլխավոր մարզիչ Չավին կրկնել է 63 տարվա վաղեմության մարզչական ռեկորդ։
Չավիին հաջողվել է մարզչի կարգավիճակում 4 գնդակի առավելությամբ հաղթել ներքին առաջնությունում իր առաջին «Էլ կլասիկոյում»։

Նման արդյունք 1959 թվականին գրանցել էր, նաև կապտանռնագույնների արգենտինացի գլխավոր մարզիչ Էլենիո Էրերան, որը թիմը ղեկավարել է 1958-60 և 1979-81 թվականներին։