«Յուվենտուսի» ղեկավարությունը փորձում է թիմում պահել Պաուլո Դիբալային

Այսօր՝ մարտի 21-ին, «Յուվենտուսի» ղեկավարությունը  հանդիպում կանցկացնի հարձակվող Պաուլո Դիբալայի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նրա ապագան ակումբում, գրում է լրագրող Նիկոլո Շիրան Twitter-ում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» չի բարձրացնի հարձակվողի աշխատավարձը եւ կառաջարկի նրան նույն պայմաններով երկարաձգել պայմանագիրը, սակայն Դիբալան պատրաստ է լսել այլ ակումբների առաջարկները:

Հարձակվողի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ Portal Transfermarkt-ը արգենտինացուն գնահատում է 50 միլիոն եվրո: