Չավին մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տոնած ջախջախիչ հաղթանակը (4:0).
«Սա ուրախ օր է «Բարսայի» բոլոր երկրպագուների համար: Մենք կարող էինք ավելի շատ գոլ խփել։
Չէինք սպասում, որ մրցակցի դաշտում այսքան կգերազանցենք Մադրիդի «Ռեալին»:
Մենք ֆանտաստիկ խաղացինք, և ես շատ գոհ եմ: Մենք գերազանցեցինք «Ռեալին» թե՛ խաղով, թե՛ արդյունքներով։ Հեռանում ենք լայն ժպիտով։
Պետք է շարունակենք աշխատել՝ չմտածելով տիտղոսի մասին։ Մենք պետք է շարունակենք ձգտել առավելագույնին»,- ասել է «Բարսելոնայի» մարզիչը: