Կառլո Անչելոտտի. «Սա ծանր հարված էր, մենք պարտվեցինք ճակատամարտում»

Կառլո Անչելոտտին հորդորել է չհուսալքվել «Բարսելոնայից» կրած պարտության պատճառով (0:4).

«Հանդիպման մեկնարկը լավ էր, բայց առաջին գոլից հետո կորցրինք վերահսկողությունը, «Բարսան» տարածություն գտավ և գերազանցեց մեզ:

Մենք առաջնությունում առավելություն ունենք, այժմ պետք է հանգստանանք և լավ պատրաստվենք հաջորդ երկու շաբաթներին։ Պարտության մեղավորը ես եմ:

Սա ծանր պարտություն է, ծանր հարված. Մենք պարտվեցինք ճակատամարտում։

Այնուամենայնիվ, մենք առավելություն ունենք Լա Լիգայում և պետք է հանգստություն պահպանենք: Այս խաղի պատճառով հուսալքվելու կարիք չկա։

Պետք է մոռանալ պարտության մասին ու առաջ շարժվել, պարտության մեղավորը ես եմ»,- ասել է Մադրիդի «Ռեալի» մարզիչը։