Ալեքսանդր Գոլովին. «Մենք լիովին արժանի էինք այս հաղթանակի»

«Մոնակոյի» կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը մեկնաբանել է Ֆրանսիայի Լիգա 1-ի 29-րդ տուրի ՊՍԺ-ի հետ խաղում տարած հաղթանակը (3:0).

«Պատրաստվել էինք այնպես, ինչպես պատրաստվում ենք առաջնության ցանկացած խաղի։

Հասկանալի է, որ ՊՍԺ-ն մեծ ակումբ է, թիմն ունի գերհզոր ֆուտբոլիստների շատ մեծ ընտրություն, և սա սկզբունքային դիմակայություն է, բայց մենք միշտ փորձում ենք հաղթել։

Շատ ուրախ եմ, որ կարողացանք հաղթել նման խաղում։

Մենք լիովին արժանի էինք այս հաղթանակի»,- ասել է Ալեքսանդրը: