Մյունխենի «Բավարիայի» լեգենդար դարպասապահ Օլիվեր Կանը մեկնաբանել է ֆուտբոլիստներ Ռոբերտ Լևանդովսկու, Մանուել Նոյերի և Թոմաս Մյուլերի պայմանագրերի հետ կապված անորոշ իրավիճակը։
«Կարծում եմ նրանք «Բավարիայից» հեռանալու պատճառ չունեն. Մեզ համար Լևանդովսկին, Նոյերը և Մյուլերը, շատ կարևոր են։ Ես միշտ ասել եմ, որ մենք ցանկանում ենք, որ նրանք մնան»,- Կանի խոսքերն է մեջբերում ZDF.de-ն։