Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ պայմանագրի հնարավոր երկարաձգման հետ կապված իրավիճակը։
«Մենք շատ ենք խոսում Լևանդովսկու հետ, մտքեր ենք փոխանակում։ «Բավարիան» ցանկանում է պահել Ռոբերտին, բայց դա միշտ չէ, որ հեշտ է:
Միևնույն ժամանակ, ես այն զգացողությունը չունեմ, որ Լևանդովսկին չի ցանկանում մնալ թիմում»,- Թվիթերում Նագելսմանին է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։