Սերժ Օրեն խոսել է ՊՍԺ-ում Մաուրիսիո Պոչետինոյի ունեցած խնդիրների մասին.
«Ես ցավում եմ նրա համար: Պոչետինոյի շնորհիվ ես շատ բան եմ սովորել։ Մի փոքր հիասթափված եմ նրանից, թե ինչպես են ՊՍԺ-ում ընթանում գործերը:
Չեմ կարծում, որ դա միայն Պոչետինոյի մեղքն է: Կարծում եմ՝ խնդիրը թիմի մեջ է:
Մաուրիսիոն շատ հրաշալի հատկություններ ունի։ Ինձ թվում է, որ ՊՍԺ-ն խնդիրներ ունի թիմի ներսում։
Հուսով եմ՝ Մաուրիսիոն կմնա թիմում մինչև մրցաշրջանի ավարտը։
Ես ճանաչում եմ նրան, նա միշտ շատ լավ խաղային պլան ունի։ Ի վերջո, մենք նրա հետ հասանք Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ»,- ասել է ֆուտբոլիստը beIN Sports-ին տված հարցազրույցում: