Չավի. «Լեոն բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստն է և «Բարսելոնայի» դռները միշտ բաց կլինեն նրա առջև»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսի, մասին և ասել որ կատալոնական ակումբում միշտ ուրախ կլինեն ընդունել նրան:

«Լեոն բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստն է և «Բարսելոնայի» դռները միշտ բաց կլինեն նրա առջև։

Քանի դեռ ես «Բարսելոնայի» մարզիչն եմ՝ նա կարող է վերադառնալ ցանկացած պահի, երբ կցանկանա։

Լեոն փարիզյան ակումբի ֆուտբոլիստ է այդ պատճառով զերծ կմնամ մեկնաբանություններից, սակայն այն, ինչ նա տվել է ակումբին՝ անգին է»,- Չավիի խոսքն է հաղորդում Goal-ը։

Մեսսին ՊՍԺ է տեղափոխվել «Բարսելոնայից»՝ 2021 թվականի ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը մասնակցել է Լիգա 1-ի 18 հանդիպման՝ դառնալով 2 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ։