«Յուվենտուսի» գործադիր տնօրեն Մաուրիցիո Արիվաբենեն պատմել է հարձակվող Դուշան Վլահովիչի՝ «Ֆիորենտինայից» թուրինյան ակումբ տեղափոխության մանրամասները։
«Մենք ձևակերպել էինք Վլահովիչի և Զաքարիայի տեղափոխությունները՝ նկատի ունենալով ընթացիկ և հաջորդ մրցաշրջանները:
Դուշանի նկատմամբ հետաքրքրություն դրսևորեցին նաև այլ ակումբներ, և մենք որոշեցինք, որ եթե սպասենք մինչև ամառային տրանսֆերային պատուհանը, նրան գնելու մեծ հնարավորություն չենք ունենա՝ հաշվի առնելով անգլիական և իսպանական ակումբների հետաքրքրությունը։
Այն, որ մինչ այդ մենք արդեն պայմանավորվել էինք ֆուտբոլիստի հետ, ճիշտ չէ։ Մենք բանակցություններ ենք սկսել միայն «Ֆիորենտինայի» թույլտվությունից հետո։
Սակայն ինքը՝ Վլահովիչը, միայն «Յուվենտուսին» էր ցանկանում միանալ»,- թուրինյան ակումբի մարզական տնօրենի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: