Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Իսպանիայի առաջնության «Բարսելոնայի» հետ խաղից առաջ գովեստի խոսքեր է հղել «կապտանռնագույնների» գլխավոր մարզիչ Չավիի հասցեին։ 42-ամյա մասնագետը նոյեմբերին է ստանձնել թիմի գլխավոր մարզչի պաշտոնը:
««Բարսելոնայի» անհատականությունը երբեք չի փոխվում, քանի որ ակումբն ունի յուրահատուկ ոճ: Չավին լավ է համապատասխանում այդ ոճին, և նրա գլխավորությամբ թիմը շատ է առաջադիմել:
Կարծում եմ՝ Չավին լավ է կատարում իր աշխատանքը»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca պարբերականը: