Յուրգեն Կլոպը կարծում է, որ ԱՊԼ-ն պետք է 5 փոխարինման կանոն ավելացնի

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ Պրեմիեր Լիգայում պետք է 5 փոխարինման կանոն սահմանվի՝ հաճախակի վնասվածքներից խուսափելու համար:

«Պրեմիեր Լիգայում 5 փոխարինում է անհրաժեշտ։ Շոտլանդիան ցանկանում է ամռան ընթացքում 6 ընկերական հանդիպում անցկացնել, որպեսզի պատրաստվի աշխարհի առաջնությանը: Պատճառը գումարի մեջ է։ Անգլիան 4 խաղ է ունենալու: Ի՞նչ ենք անում ամռանը, երբ երկար տարիների ընթացքում առաջին անգամ խոշոր մրցաշար չկա: Ավելացնում ենք նոր հանդիպումներ:

Պետք է դա ընդունել որպես փաստ, որ բարձր մակարդակի խաղացողներն ավելի հաճախ են վնասվածքներ ստանում: Ժամանակ է անհրաժեշտ վերականգնվելու համար: Շատ դժվար է»,- Կլոպի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։