Մանուել Նոյերը գերազանցել է Բունդեսլիգայում Օլիվեր Կանի ռեկորդը

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը մասնակցել է Բունդեսլիգայի 27-րդ տուրի՝ «Ունիոնի» դեմ հանդիպմանը (4:0):

35-ամյա խաղացողի համար այդ հաղթանակը 311-րդն էր նրա կարիերայում Գերմանիայի առաջնությունում։

Նոյերը գերազանցեց «Բավարիայի» լեգենդար նախկին դարպասապահ Օլիվեր Կանի ռեկորդը, ով իր ակտիվում ունի 310 հաղթանակ։

311 հաղթանակի հասնելու համար Նոյերից պահանջվեց 460 հանդիպում, Կանն այդքան հաղթանակ տարել էր 557 խաղում։