«Մոնակոն» սահմանել է այն գինը, որը ցանկանում է ստանալ կիսապաշտպան Օրելյեն Տչուամենիի տեղափոխության դիմաց, հայտնում է Foot Mercato-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ մոնեգասկները պատրաստ են վաճառել 22-ամյա խաղացողի տրանսֆերը 50 միլիոն եվրոյով։ Հաղորդվում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը», ՊՍԺ-ն և «Լիվերպուլը»:
Հաղորդվում է, որ Տչուամենիի նախկին ակումբը՝ «Բորդոն», կստանա ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքի գումարի 20 տոկոսը։
2021/22 մրցաշրջանում կիսապաշտպանը «Մոնակոյի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։