«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Գրիլիշը խոսել է մրցաշրջանում թիմի գլխավոր նպատակների մասին:
«Մենք լավ մարզավիճակում ենք, գլխավորում ենք առաջնությունում, դուրս ենք եկել Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչ և, իհարկե, Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակիչ: Կարծում եմ՝ մենք հիմա լավ շրջան ենք ապրում:
Թիմի մեծ մասը տիտղոսակիր տղաներ են։ Չեմ կասկածում, որ մեզանից յուրաքանչյուրը ցանկանում է նվաճել Չեմպիոնների Լիգայի գավաթն այս մրցաշրջանում։ Իհարկե, հիանալի կլիներ, եթե հաղթեինք յուրաքանչյուր մրցաշարում, որին մասնակցում ենք։ Մենք դեռ չենք հաղթել, բայց դա պահում ենք մեր մտքերում»,- Գրիլիշի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։