Ռոբերտ Լևանդովսկին կրկնել է Գերդ Մյուլլերի ռեկորդը

Մարտի 19-ին «Բավարիան» Բունդեսլիգայի 27-րդ տուրի խաղում Մյունխենում հյուրընկալել էր «Ունիոնին»։ Յուլիան Նագելսմանի թիմը 4:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ:

Հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին այս խաղում դարձավ դուբլի հեղինակ: Լեհ ռմբարկուն Բունդեսլիգայի 5 մրցաշրջանում 30 և ավելի գոլ է խփել: Նախկինում դա հաջողվել էր միայն Գերդ Մյուլլերին։

Լևանդովսկուց և Մյուլլերից բացի՝ միայն 5 ֆուտբոլիստ է կարողացել Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում 30 և ավելի գոլ խփել՝ Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը, Դիտեր Մյուլերը, Յուպ Հայնկեսը, Լոտար Էմերիխը և Ուվե Զելերը: Նրանք դա արել են մեկական անգամ: