«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ներկայացրել է թիմի հայտացուցակը «Կլասիկոյի» համար:
«Կապտանռնագույնների» կազմից բացակայում է վնասվածք ունեցող պաշտպան Սերժինյո Դեստը: Մեկ այլ պաշտպան Ժերար Պիկեն, ում մասնակցությունն այս հանդիպմանը հարցականի տակ էր, ընդգրկված է հայտացուցակում:
«Ռեալ» – «Բարսելոնա» խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:55-ին՝ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: