«Յուվենտուսի» ղեկավարությունը նախատեսում է հաջորդ շաբաթ հանդիպել թիմի կիսապաշտպան Խուան Կուադրադոյի գործակալի հետ։
Լրագրող Նիկոլո Սկիրան թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է, որ կողմերը կքննարկեն գործակցության երկարաձգման հարցը։
Թուրինյան ակումբը 33-ամյա խաղացողին առաջարկում է մինչև 2024 թվականը նախատեսված նոր համաձայնագիր։ Կոլումբիացի ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը նոր պայմանագրով կկազմի 4 միլիոն եվրո:
Կուադրադոյի գործող պայմանագիրը «Ծեր սինյորայի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: