Չավի. «Ինձ թվում է՝ Մեսսին հաճույք չի ստանում ՊՍԺ-ում խաղալուց»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է ակումբի լեգենդ, հարձակվող Լիոնել Մեսսիի վերադարձի մասին լրագրողների հարցին։

««Բարսելոնայի» դռները միշտ բաց են Մեսսիի համար, քանի դեռ ես այստեղ եմ որպես մարզիչ։ Եթե ​​ուզում է գալ ու մարզումները դիտել, թող գա, խոսի ինձ հետ։ Այն, ինչ նա տվել է այս ակումբին, անգին է, նա պատմության լավագույն խաղացողն է, բայց այժմ Լեոն պայմանագիր ունի ՊՍԺ-ի հետ։

Ինձ թվում է՝ Մեսսին հաճույք չի ստանում Փարիզում խաղալուց, այնտեղ չի գտնում իր տեղը։ Ես ասելու եմ այն, ինչ ինձ միշտ ասում էր Լեոն. «Որտե՞ղ կարող ես գտնել ավելի լավ տեղ, քան այստեղ»: Եվ ես ստուգեցի դա: Չկա ավելի լավ բան, քան «Բարսելոնայում» խաղալն է»,- ասել է կատալան մարզիչը: