«Մանչեսթեր Յունայթեդի» մի շարք ֆուտբոլիստներ պատրաստ են ամռանը լքել ակումբը, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան Twitter-ի իր էջում։
Ըստ աղբյուրի՝ խոսքը Պոլ Պոգբայի, Էդինսոն Կավանիի, Ջեսի Լինգարդի ու Խուան Մատայի մասին է։
Ֆուտբոլիստները չեն պատրաստվում երկարաձգել պայմանագրերը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և պատրաստ են ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ անգլիական թիմից։
«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է սկսել նրանց տրանսֆերի վերաբերյալ բանակցությունները: