«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները։ Ակումբը կխաղա իսպանական «Վիլյառեալի» հետ։
«Իհարկե, մենք ցանկանում ենք ավելի հեռուն գնալ: Հարգում ենք «Վիլյառեալին» և չենք թերագնահատում նրանց։ Բայց մենք վստահ ենք մեզ վրա»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Bayern & Germany պարբերականը: