Կազեմիրո. «Այն աշխատանքը, որ Սիմեոնեն արել է «Ատլետիկոյի» ղեկին, արժանի է հարգանքի»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն բարձր է գնահատել Դիեգո Սիմեոնեի աշխատանքը Մադրիդի «Ատլետիկոյում»։

«Այն աշխատանքը, որ Սիմեոնեն արել է «Ատլետիկոյի» ղեկին, արժանի է հարգանքի։ Էլ Չոլոն փոխեց ակումբը.

Այժմ «Ատլետիկոն» պայքարում է հաղթանակի համար Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում։ Ես նրանց մեծ հարգանքով եմ վերաբերվում»,- ասել է բրազիլացին։

Սիմեոնեն մարզում է Մադրիդի «Ատլետիկոն» 2011 թվականից և թիմի հետ դարձել է Լա Լիգայի (2 անգամ), Իսպանիայի Գավաթի և Սուպերգավաթի, Եվրոպայի լիգայի (երկու անգամ) և Եվրոպայի Սուպերգավաթի (երկու անգամ) հաղթող։