Հայտնի է, թե որքան աշխատավարձ կստանա Ֆրանկ Կեսեն «Բարսելոնայում»

Ինչպես նախկինում արդեն հայտնել ենք, իտալական «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսեն մոտ է կատալոնական «Բարսելոնա» տեղափոխությանը:

Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ կողմերն արդեն բանավոր համաձայնեցրել են անձնական պայմանագրի բոլոր կետերը։

Ֆուտբոլիստի աշխատավարձը, ըստ լրագրողի, կկազմի մոտավորապես 6,5 միլիոն եվրո։