«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է երկարաձգել Ռոդրիի հետ պայմանագիրը, հայտնում է The Telegraph-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ մոտ ժամանակներս «քաղաքայինները» կսկսեն նոր պայմանագրի կետերի քննարկումը 25-ամյա իսպանացու հետ։ Ֆուտբոլիստը նույնպես դեմ չէ մնալ ակումբում:
2021/22 մրցաշրջանում Ռոդրին «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։