«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը խոսել է թիմի կիսապաշտպան Պեդրիի մասին.
«Պեդրին զարմացնում է ինձ։ Նա շատ խելացի է իր տարիքի համեմատ։ Նա ունակ է տեսնել այն, ինչը չեն տեսնում մյուսները և անել այն, ինչը մյուսների ուժերից վեր է»,- ասել է բրազիլացին՝ ESPN-ին տված հարցազրույցում։
Պեդրին ընթացիկ մրցաշրջանում Լա լիգայի 9 խաղում 1 գոլի հեղինակ է դարձել։