Գարի Նևիլն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում ցանկանում է տեսնել Դիեգո Սիմեոնեին։
«Մենք պետք է փորձենք հրավիրել Դիեգո Սիմեոնեին, բայց երբեք հնարավոր չի եղել նրան հեռացնել «Ատլետիկոյից»: Նա կապված է թիմին։
Այնուամենայնիվ, հիանալի կլիներ նրան տեսնել Պրեմիեր Լիգայում:
Դիեգոն հիանալի մարզիչ է, ով խաղին կոշտ մոտեցում ունի։
Կարծում եմ ակումբին պետք է այնպիսի մարզիչ, ով կարող է մրցակցել Յուրգեն Կլոպի և Պեպ Գվարդիոլայի հետ։
Նրանք լավագույնն են, ուստի պետք է մեկը, ով կկանգնեցնի նրանց։ Կարծում եմ, որ Սիմեոնեն ունակ է դրան»,-ասել է փորձագետը: