Պորտուգալացի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի լքի «Մանչեսթեր Յունայթեդը»։
The Telegraph-ի հաղորդմամբ՝ 37-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ակումբում մնալ անգամ այն դեպքում, եթե «կարմիր սատանաներին» չհաջողվի ՉԼ ուղեգիր նվաճել:
Անգլիական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ Կրիշտիանուն ցանկանում է օգնել թիմին դուրս գալ ճգնաժամային իրավիճակից: