Դավիդ Ալաբա. «Պետք է պայքարենք առաջիկա խաղում հաղթելու համար»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան կարծիք է հայտնել «Բարսելոնայի» հետ կայանալիք առաջիկա խաղի մասին։

«Այս թիմերի դիմակայությունը յուրահատուկ էր ամբողջ աշխարհում։

Հենց այդ հանգամանքն է յուրօրինակ դարձնում «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև դիմակայությունները։ Հիմա մենք լավ մարզավիճակում ենք, պետք է շարունակենք նույն ոգով։

Պետք է պայքարենք առաջիկա խաղում հաղթելու համար»,- Ալաբայի խոսքը մեջբերում է AS-ը։

Ավստրիացի պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում 37 խաղ է անցկացրել «Ռեալի» կազմում՝ դառնալով 2 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ։

«Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի մարտի 20-ին, Երևանի ժամանակով՝ կեսգիշերին: