«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը խոսել է այն մասին, թե ինչպես է իրեն զգում կատալոնական ակումբում։
«Ես շատ եմ պայքարել, որպեսզի կարողանամ վերադառնալ այս քաղաք, այս ակումբ, քանի որ այն պահից, երբ առաջին անգամ ոտք դրեցի մարզադաշտ, հատուկ կապ զգացի:
Երբ հագնում եմ «Բարսելոնայի» մարզաշապիկը, ինձ ուժեղ եմ զգում, կարծես սուպերհերոս լինեմ»,-ասել է Ալվեսը: