«Մանչեսթեր Յունայթեդը» կօգտվի միջազգային դադարից՝ շարունակելու նոր գլխավոր մարզչի փնտրտուքները:
Ինչպես հայտնում է ESPN-ը, ակումբի ղեկավարները հույս ունեն, որ մինչև 2021/22 մրցաշրջանի ավարտը կկարողանան նոր մասնագետ ներկայացնել այդ պաշտոնում։
Գլխավոր մարզչի պաշտոնի երկու հիմնական թեկնածուները շարունակում են մնալ Մաուրիսիո Պոչետինոն (ՊՍԺ) և Էրիկ տեն Հագը (Այաքս):
Աղբյուրի համաձայն՝ ղեկավարությունը նաև հետևում է Թոմաս Տուխելին, Լուիս Էնրիկեին և Խուլեն Լոպետեգիին: