Դմիտրի Չերիշև. «Ակումբում Դենիսին ոչ ոք ավելորդ հարցեր չի տալիս, և սա ամենակարևորն է»

«Վալենսիայի» կիսապաշտպան Դենիս Չերիշևի հայրը՝ Դմիտրի Չերիշևը, խոսել է ակումբում իր որդու հոգեբանական վիճակի մասին։

«Դենիսն իրեն լավ է զգում, նա մարզվում է սովորական ռեժիմով։ Իսպանիայում ամեն ինչ լավ է ընթանում:

Ակումբում Դենիսին ոչ ոք ավելորդ հարցեր չի տալիս, և սա ամենակարևորն է»,- Չերիշևի խոսքերը մեջբերել է Sport24-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա ռուսաստանցին թիմի կազմում Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 10 հանդիպում և դարձել երկու գոլի հեղինակ։