Իսպանիայի ազգային հավաքականի հայտացուցակը առաջիկա հանդիպումների համար

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրապարակել է հավաքականի կայանալիք առաջիկա հանդիպումների հայտացուցակը։

«Ֆուրիա Ռոխայի» հայտացուցակը ներկայացնում ենք ստորև.

Դարպասապահներ՝ Ունայ Սիմոն («Ատլետիկ»), Ռոբերտ Սանչես («Բրայթոն»), Դավիդ Ռայա («Բրենթֆորդ»)։

Պաշտպաններ՝ Մարկոս Ալոնսո («Չելսի»), Ժորդի Ալբա («Բարսելոնա»), Էմերիկ Լյապորտ («Մանչեսթեր Սիթի»), Պաու Տորես («Վիլյառեալ»), Էրիկ Գարսիա («Բարսելոնա»), Դիեգո Լյորենտե («Լիդս Յունայթեդ»), Սեսար Ասպիլիկուետա («Չելսի»), Դանի Կարվախալ («Ռեալ»)։

Կիսապաշտպաններ՝ Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), Կոկե («Ատլետիկո»), Պեդրի («Բարսելոնա»), Մարկոս Լյորենտե («Ատլետիկո»), Գավի («Բարսելոնա»), Կառլոս Սոլեր («Վալենսիա»)։

Հարձակվողներ՝ Դանի Օլմո («Լայպցիգ»), Պաբլո Սարաբիա («Պարի Սեն Ժերմեն»), Ալվարո Մորատա («Յուվենտուս»), Ռաուլ դե Տոմաս («Էսպանյոլ»), Ֆերան Տորես («Բարսելոնա»), Երեմի Պինո («Վիլյառեալ»):