Դիեգո Սիմեոնեն խոսել է Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղերի մասին։
«Սկզբում ցանկանում եմ հիացմունքս արտահայտել Գվարդիոլայի և «Սիթիում» վերջին տարիներին նրա կատարած աշխատանքի հանդեպ, ինչը կարելի է տեսնել խաղից խաղ։
Մրցակցությունը բարձր է, բոլոր թիմերին հիանալի դիմակայություններ են սպասվում։ «Սիթիի» դեմ խաղին պատրաստվելու համար դեռ ժամանակ կունենանք։
Հիմա կենտրոնացած ենք «Ռայո Վալեկանոյի» դեմ առաջիկա խաղի վրա, և ես միայն դրա մասին եմ մտածում»,- ասել է «Ատլետիկոյի» մարզիչը։