ՈւԵՖԱ-ն պատրաստվում է բարեփոխել ֆինանսական ֆեյր-փլեյը, հայտնում է RMC Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ կառույցը ցանկանում է ուժեղացնել ֆինանսական վերահսկողությունն ակումբների նկատմամբ։ Հաղորդվում է, որ եթե որևէ թիմի բալանսը բացասական լինի, ապա ՈւԵՖԱ-ն կպնդի փոխել իրավիճակը՝ ակումբներին սպառնալով պատժամիջոցներով։
Նախատեսում են փոխել նաև ֆինանսական վերահսկողության պայմանները։ Հատուկ հսկողություն է իրականացվելու ծախսերի մի քանի հոդվածների վրա՝ աշխատավարձ, տրանսֆերտային վճար և գործակալի միջնորդավճար:
Որպեսզի ակումբներին հնարավորություն ընձեռվի հասնել սահմանված նպատակներին, ՈւԵՖԱ-ն որոշել է կրկնապատկել թույլատրելի դեֆիցիտը 2 տարով՝ 30-ից հասնելով 60 միլիոն եվրոյի։
Նշվում է, որ եթե բարեփոխումն ընդունվի, այն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից։ Անցումային շրջանը կտևի մինչև 2024 թվականը։