«Չելսին» Ռյուդիգերի հետ համաձայնեցրել էր նոր պայմանագիրը, սակայն չէր հասցրել այն ստորագրել

«Չելսիին» հաջողվել էր համաձայնեցրել նոր պայմանագիրը պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի հետ, պնդում է Bild-ը։ Երկար ամիսներից հետո, որոնց ընթացքում կողմերը չկարողացան համաձայնության գալ, այնուամենայնիվ փոխզիջում ձեռք բերվեց։

Չնայած դրան՝ «ազնվականները» չեն կարողացել երկարաձգել համաձայնագիրը 29-ամյա խաղացողի հետ՝ նախորդ շաբաթ ակումբի նկատմամբ կիրառված սահմանափակումների պատճառով:

Լոնդոնյան ակումբի ռուս սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատժամիջոցների էր ենթարկվել, ինչը տարածվել էր նաև «Չելսիի» վրա:

Ռյուդիգերի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Եվրոպայի մի շարք բարձրակարգ ակումբներ, այդ թվում՝ Մադրիդի «Ռեալը», ՊՍԺ-ն և «Յուվենտուսը»: