Գարի Նևիլը նշել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի ֆավորիտին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը կիսվել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի չեմպիոնական մրցավազքի մասին իր կարծիքով։

««Լիվերպուլի» հանդիպումն «Արսենալի» հետ տիտղոս նվաճելու դասական խաղ է, շնորհիվ որի տիտղոս են նվաճում: Այնտեղ կար այն ամենը, ինչ բնորոշում է հաղթող թիմին։

Հնարավոր է՝ «Լիվերպուլը» չվերցնի տիտղոսը, քանի որ նրանք մրցում են անհավանական լավ «Մանչեսթեր Սիթիի» հետ, բայց բոլոր տարբերակիչ հատկանիշները կան: «Լիվերպուլը» լավ մարզավիճակում է, և նրանք իրենց մնացած խաղերին մոտենում են մեծ վստահությամբ:

«Լիվերպուլը» խաղում է բոլոր մրցաշարերում, նվաճել է լիգայի գավաթը, 5 հարձակողական ֆուտբոլիստ կարող է հաղթել ցանկացած խաղում, նրանք ունեն հիանալի պաշտպաններ և դարպասապահ, փորձառու կիսապաշտպանություն։ Այսպիսով, դա շատ բան է ասում այն ​​մասին, որ «Լիվերպուլը»  դարձել է տիտղոսի համար պայքարի ֆավորիտ»,- Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: