«Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը խոսել է Եվրոպա Լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու մասին:
1/8 եզրափակչի պատասխան խաղում լոնդոնցիները սեփական հարկի տակ հաղթեցին «Սևիլիային»՝ 2:0: Առաջին հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով՝ հօգուտ իսպանական ակումբի։
«Այս ամենը զարմանալի է՝ մթնոլորտը, իմ խաղացողների և մրցակցի գործողությունները: Հիանալի երեկո էր մեր մարզադաշտում։ Այստեղ միանգամայն հնարավոր կլիներ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ կամ եվրոպական մեծ հանդիպում անցկացնել։ Այն կարող է հյուրընկալել շատ երկրպագուների, հիանալի մթնոլորտ ունի: Սա մեծ երեկո էր «Վեսթ Հեմի» երկրպագուների համար, նրանք չհիասթափեցրին մեզ:
Կցանկանայի, որ այսօրվա հանդիպման համար մեզ տիտղոս շնորհեին, բայց դա տեղի չի ունենա։ Գիտենք, որ մեր մրցակիցների կազմում ունենք ևս 7 թիմ, որոնցից ցանկացածի հետ դժվար կլինի։ Մենք պետք է շարունակենք նույն ոգով և հուսանք, որ հնարավորություն կունենանք տիտղոսը նվաճելու համար»,- Մոյեսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։