EUROPA LEAGUE. 1/4 եզրափակչի բոլոր մասնակիցները հայտնի են (լուսանկար)

Հինգշաբթի օրը՝ մարտի 17-ին, կայացան Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումները, որոնց արդյունքներով որոշվեցին մրցաշարի քառորդ եզրափակչի բոլոր մասնակիցները։

Տիտղոսի համար պայքարը կշարունակեն «Ռեյնջերսը» (Շոտլանդիա), «Բրագան» (Պորտուգալիա), «Լիոնը» (Ֆրանսիա), «Ատալանտան» (Իտալիա), «Վեսթ Հեմը» (Անգլիա), «Բարսելոնան» (Իսպանիա), ինչպես նաև գերմանական «Այնտրախտ» և «Լայպցիգ» ակումբները։

Հիշեցնենք, որ «Լայպցիգն» առանց պայքարի դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ 1/8 եզրափակչում «ցլերը» պետք է հանդիպեին Մոսկվայի «Սպարտակի» հետ, սակայն փետրվարի 28-ին ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն հայտարարեցին, որ ռուսական ակումբներին ու թիմերին արգելված է հանդես գալ կառույցի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։

These are the UEFA Europa League quarter-finalists