Ֆեդերիկո Վալվերդե. ««Բարսելոնան» հզոր ակումբ է, սակայն ես երբեք չեմ տեղափոխվի այնտեղ»

«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն հայտարարել է, որ երբեք չի տեղափոխվի «Բարսելոնա»:

«Բարսելոնան» հզոր ակումբ է, սակայն ես երբեք չեմ տեղափոխվի այնտեղ՝ հաշվի առնելով «Ռեալի» տարբերանշանի նկատմամբ ունեցած հարգանքս»,- ուրուգվայցու խոսքը մեջբերում է Cadena SER-ը:

Նշենք, որ 23-ամյա ֆուտբոլիստը «Արքայական ակումբի» գույները պաշտպանում է 2016 թվականից:

Վալվերդեի՝ «սերուցքայինների» հետ գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:

Լա լիգայի 29-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռեալը» ընդունելու է «Բարսելոնային»: