Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Մանուել Լոկատելլիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 24-ամյա ֆուտբոլիստը մեկուսացված է:
Լոկատելլին այս մրցաշրջանում թուրինյան ակումբի կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
«Յուվենտուսը» չորրորդն է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։ Մարտի 20-ին թիմը տանը կխաղա «Սալերնիտանայի» հետ։