Գարեթ Սաութգեյթը խոսել է Հարի Մագուայրի մասին

Անգլիայի հավաքականի մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է, Հարի Մագուայրին Անգլիայի հավաքական հրավիրելու իր որոշման մասին:

«Հարրին մեր լավագույն կենտրոնական պաշտպաններից մեկն է։

Ես պարտավոր էի հրավիրել նրան, չնայած ինձ անընդհատ քննադատում են ռիսկային որոշումներ կայացնելու համար։

Այնուամենայնիվ ես վստահ եմ, որ նա կարդարացնի սպասելիքները»,- ասել է մարզիչը: