Մադրիդի «Ռեալը» դժգոհ է Վինիսիուսի նկատմամբ մրցակիցների վերաբերմունքից։
Մադրիդյան ակումբը անհանգստացած և զայրացած է այն հանգամանքով, որ մրցակիցները չափազանց ագրեսիվ են խաղում բրազիլացու դեմ, հայտնում է As-ը:
Մադրիդի «Ռեալը» անհանգստացած է նաև սևամորթ վինգերի հասցեին պարբերաբար հնչող ռասիստական վիրավորանքների պատճառով:
Գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին աշխատում է Վինիսիուս Ժունիորի հետ, որպեսզի նա ուշադրություն չդարձնի սադրանքներին և չստանա անհարկի դեղին քարտեր։
Այս մրցաշրջանում 21-ամյա բրազիլացին Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրած 38 խաղում դարձել է 17 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։