Կլաուդիո Ռանիերի. ««Չելսին» գնելուց հետո Աբրամովիչն ասես երեխա լիներ խաղահրապարակում»

Ռոման Աբրամովիչի մասին իր կարծիքն է հայտնել «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին: Հենց իտալացի մասնագետն էր մարզում թիմը, երբ ռուս գործարարը ձեռք բերեց լոնդոնյան ակումբը։ 

«Նա (Աբրամովիչը) երիտասարդ էր և եռանդուն: Նա ասես երեխա լիներ խաղահրապարակում: Աբրամովիչը շատ էր հետաքրքրվում ամեն ինչով և հաճախ էր ներկա լինում հանդիպումներին։

Նա գնեց «Չելսին», քանի որ մրցաշրջանի վերջին օրը՝ գերազանցելով «Լիվերպուլին», մենք Չեմպիոնների Լիգայի ուղեգիր նվաճեցինք։ Եթե ​​մենք չհասնեինք այդ նպատակին, ապա «ազնվականների» պատմությունն այլ կլիներ»,- Ռանիերիի խոսքերն է մեջբերում Marca-ն։