«Վիլյառեալի» պաշտպան Ռաուլ Ալբիոլը մեկնաբանել է «Յուվենտուսի» նկատմամբ տարած հաղթանակը (3:0) և Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալը։
«Դժվար է բառերով նկարագրել, թե ինչ է նշանակում «Վիլյառեալի» համար Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ վերադառնալը։ Դա շատ բան է նշանակում ակումբի և երկրպագուների համար։ Փորձենք վայելել պահը, բայց առայժմ սպասում ենք վիճակահանության արդյունքներին»,- Ալբիոլի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ էին դուրս եկել «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը», «Լիվերպուլը», «Բավարիան», «Չելսին», «Բենֆիկան» և «Ատլետիկոն»։