Լեոնարդոն դեմ է Անխել դի Մարիայի հետ նոր պայմանագիր կնքելուն

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել Դի Մարիան կցանկանար մնալ փարիզյան ակումբում, սակայն ղեկավարությունը կարծես այլ ծրագրեր ունի։ Մինչ արգենտինացի ֆուտբոլիստի շրջապատը խոսում է նրա մնալու մտադրության մասին, ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը 34-ամյա արգենտինացու հետ։ Այս մասին հայտնել է լրագրող Գաստոն Էդուլան։

Դի Մարիայի գործող համաձայնագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Այս մրցաշրջանում կիսապաշտպանը 25 հանդիպում է անցկացրել բոլոր ակումբային մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Արգենտինացին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2015 թվականից, որտեղ տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդից»։