«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ռեկորդ է սահմանել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Լիլի» դեմ պատասխան խաղում 2:1 հաշվով հաղթանակ տանելով:
Գերմանացի մասնագետը ՉԼ-ի իր առաջին 50 խաղում 32 հաղթանակ է տարել։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Զինեդին Զիդանին, ով մրցաշարում իր մեկնարկային 50 խաղից հաղթել էր 31-ում:
Հիշեցնենք, որ «Չելսին» ընդհանուր 4:1 հաշվով հաղթեց «Լիլին» և դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ: Վիճակահանությունը կկայանա վաղը՝ մարտի 18-ին։