«Յուվենտուսի» ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

«Յուվենտուսի» կիսապաշտպան Մանուել Լոկատելլիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ 24-ամյա խաղացողն ինքնամեկուսացվել է, հաղորդում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։

Այս մրցաշրջանում Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Մասիմիլիանո Ալեգրիի թիմն այժմ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Մարտի 20-ին թիմը կհյուրընկալվի «Սալերնիտանային»: