Ռոբերտ Լևանդովսկու գործակալ. «Ոչ մի բանակցություն «Բավարիայի» հետ չի սկսվել»

Գործակալ Պինի Զահավին, ով ներկայացնում է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու շահերը, ասել է, որ մյունխենյան ակումբը դեռևս բանակցություններ չի վարել լեհ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ։

«Կարող եմ հաստատել, որ մինչ այժմ «Բավարիայի» հետ ոչ մի բանակցություններ չեն եղել»,- ասել է Զահավին Kicker-ին։

Լևանդովսկու և «Բավարիայի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը: Սակայն 33-ամյա խաղացողը ցանկանում է նոր համաձայնագիր կնքել և չափազանց դժգոհ է, որ մյունխենյան ակումբն այս ուղղությամբ աշխատանքներ չի սկսում։